«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Խրատներ սուրբ Հայրերից

Խրատներ սուրբ Հայրերից
04.05.2026 | 12:07

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»

*Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ (Անտոն Անապատական):

*Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն (Անտոն Անապատական):

*Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը (Անտոն Անապատական):

*Բարի խոսքը արծաթ է, իսկ լռությունը՝ ոսկի (Եփրեմ Ասորի):

*Վախեցիր դատարկախոսությունից, ինչպես կվախենաս վայրի գազաններից ու գիշատիչ թռչուններից: Քանզի վերջիններիս նման այն ոչնչացնում է սուրբ կյանքի արդյունքները (Եփրեմ Ասորի):

*Եթե մարդ հիշի Ս. Գրքի խրատը. «Քո խոսքով կարդարանաս և քո խոսքով կդատապարտվես», ապա կգերադասի լռել (Հայր Պիմեն):

*Կան մարդիկ, որոնք կարծես թե լռում են, բայց սրտում դատում են մյուսներին: Այդպիսիները շատախոսներ են: Իսկ ոմանք առավոտից մինչև երեկո խոսում են, բայց իրականում լռում են, որովհետև ոչ մի բան առանց օգուտի չեն ասում (Հայր Պիմեն):

*Աստծո հետ շատ խոսիր, մարդկանց հետ՝ քիչ (Նեղոս Սինայեցի):

*Ավելի լավ է քո մասին վատը լսես, քան՝ վատը խոսես ուրիշի մասին (Գրիգոր Աստվածաբան):

*Սուրբ մարդիկ սովորաբար սուրբ բաներից են խոսում (Աբբա Եսայի):

*Տեսա շատերին, որոնք իրենց խոսքերի պատճառով ընկել են մեղքի մեջ, բայց լռելու պատճառով՝ գրեթե ոչ ոքի (Ամբրոսիոս):

*Չարախոս հոգին եռաժանիք լեզու ունի, նախ ինքն իրեն է վնասում, հետո՝ լսողին, այնուհետև նրան, ում մասին չարախոսում է (Աբբա Փաղաքիա):

*Միայն հոգևոր զրույցն է օգտակար ու գերադասելի լռությունից (Աբբա Փաղաքիա):

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4353

Մեկնաբանություններ